Տաջիկստանում նախագահական ընտրություններ են սկսվել: Տեղի ժամանակով 06.00 -ին (05.00 –ին` Երեւանի ժամանակով) բացվել են 68 ընտրատարածքային հանձնաժողովներ եւ 3,158 ընտրատեղամասեր: 60 ընտրատեղամաս էլ բացվել է երկրից դուրս:
Տպվել են 4 միլիոն քվեաթերթիկներ` չորս լեզուներով (տաճկերեն, ռուսերեն, ուզբեկերեն եւ ղրղըզերեն):
Թեկնածուներ են ներկայացրել հինգ կուսակցություններ. իշխող Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը ներկայացրել է իր առաջնորդին` Էմոմալի Ռահմոնին, Կոմունիստականը` ՏԿԿ-ի ԿԿ քարտուղար Իսմայիլ Տալբակովին, Ագրարայինը` Տոլիբեկ Բուխորիեւին, Տնտեսական բարեփոխումների կուսակցությունը` իր առաջնորդ Օլիմջոն Բոբոյեւին: Սոցիալիստական կուսակցությունը ներկայացնում է իր նախագահ Աբդուհալիմ Գաֆարովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ընտրությունների ընթացքին հետեւելու են 500 միջազգային դիտորդներ` աշխարհի 30 եկրներից: ԱՊՀ-ից դիտորդական առաքելության կազմում ընդգրկված են 150 կարճաժամկետ դիտորդներ` ԱՊՀ քարտուղար Սերգեյ Լեբեդեւի գլխավորությամբ: ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը Տաջիկստան է ուղարկել 240 կարճաժամկետ եւ 30 երկարաժամկետ դիտորդների:





























