Շվեյցարացի քանդակագործ եւ գեղանկարիչ Ալբերտո Ջակոմետիի «Դիեգոն վանդակավոր վերնաշապիկով» կտավը Նյու Յորքի Christie`s աճուրդում վաճառվել է 32,645 միլիոն դոլարով:
Կտավը, որի վրա հեղինակը 1954թ. պատկերել է իր եղբորը, իմպրեսիոնիստների եւ մոդեռնիստների՝ նոյեմբերի 5-ին սակարկության դրված աշխատանքներից ամենաթանկարժեքն է դարձել: Նոր սեփականատիրոջ անունն անհայտ է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Christie`s-ում նոյեմբերի 5-ին ընդհանուր առմամբ վաճառվել են 144,299 մլն դոլարի կտավներ: Վասիլի Կանդինսկու 1923թ. «Սեւ եւ մանուշակագույն» (Schwarz und Violett) կտավը վաճառվել է 12,597 մլն դոլարով՝ 7,5 մլն դոլար նախնական գնահատման պարագայում:
Պաբլո Պիկասոյի 1937թ. «Նարնջագույն բերետով եւ մորթե օձիքով կինը» կտավը՝ գեղանկարչի մուսա Մարիա Թերեզայի դիմանկարը (Femme au beret orange et au col de fourrure (Marie-Therese) վաճառվել է 12,149 մլն դոլարով:





























