Երեւանում մեկնարկել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստը: Հիշեցնենք, որ նախորդ նիստը կայացել էր մայիսին՝ Ռուսաստանի Դաշնությունում:

Ընդգծենք, որ Ռուսաստանի Դաշնության Դաշնային հավաքի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովը ստեղծվել է երկու երկրների խորհրդաանների միջեւ համաձայնագրի շրջանակներում՝  1998թ  փետրվարի 18-ին:

Հանձնաժողովը աջակցում է երկկողմ միջպետական հարաբերությունների, կապերի զարգացմանը, խորհրդակցությունների եւ տեղեկությունների փոխանակմանը ՝ բոլոր ոլորտներում, վերլուծում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջխորհրդարանական կապերի վիճակը, կազմակերպում է օրենսդիր գործունեության համակարգումը այն ոլորտներում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում:

Հանձնաժողովի նիստերը անցկացվում են տարեկան երկու անգամից ոչ հազվադեպ՝ հերթականությամբ Մոսկվայում եւ Երեւանում: Հանձնաժողովի որոշումները կայացվում են երկու պետությունների խորհրդարանների ներկայացուցիչների կոնսենսուսի հիամն վրա:  Հանձնաժողովի շրջանակներում կարող են ստեղծվել ժամանակավոր եւ մշտական աշխատանքային խմբեր: