Ոոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, նոյեմբերի 6-ին, ժամը 19.40-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1964 թ. ծնված Կամո Վ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը բաց դռնից մուտք գործելով` մի բնակարանից գողացել է բջջային հեռախոս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:




























