Հայաստանի Սահմանադրական դատարանում նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային խորհրդակցությունը, որի շրջանակներում հանձնաժողովի անդամներն իրենց դիտողությունները եւ նկատառումները հայտնել են նախորդ նիստերի քննարկումների արդյունքներն ամրագրող գրավոր տեքստի վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահը կամփոփի ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները, եւ դրանք կներկայացվեն Հանձնաժողովին: 

Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա 2013թ-ի նոյեմբերի 15-ին: