«Մեռնելու չափ խմել» արտահայտությունը նոր իմաստ է ստացել Լեհաստանի բնակչի համար: Մի խարախճանքի ժամանակ տղամարդն այնքան է հարբել, որ նրան հանգուցյալի տեղ են դրել եւ դիահերձարան են ուղարկել: Երբ նա ուշքի է եկել, իսկական շոկ է ապրել, փոխանցում է Breitbart.com կայքը:
Միջադեպը տեղի է ունեցել Պետերկուվ քաղաքում: 56-ամա տեղաբնակը գիտակցությունը կորցնելու աստիճան հարբել էր եւ նրան մահացած համարելով՝ դիահերձարան են տեղափոխել:
Նրան այդ վիճակում նստարանի վրա են գտել անցորդները: Անհանգստացած քաղաքացիները շտապ օգնություն են կանչել: Դեպքի վայր ժամանած բժիշկները տղամարդու մոտ կյանքի նշաններ չեն հայտնաբերել:
Դիահերձարան տեղափոխվելուց ժամեր անց տղամարդն ուշքի է եկել պաթալոգանատոմի սեղանին; Բարեբախտաբար բժիշկները չէին հասցրել բացել մարմինը, փոխանցում է China Daily-ն:
Տղամարդը հաղորդել է, որ մտադիր է դատի տալ հիվանդանոցին: Նա պնդում է, որ մղձավանջներն այդ դեպքից հետո չեն դադարում, փոխանցում է NEWSru.com-ը:





























