Թուրքիայում քրդերն անհույս են քրդական հարցի կարգավորման նախաձեռնությունից եւ ակտիվորեն միանում են PKK-ին (Քուրդիստանի բանվորական կուսակցություն)։ Այս մասին, հենվելով իր տեղեկությունների վրա, հայտնում է Taraf-ի լրագրող Մուժգան Հալիսը։

Հայտնի պարբերականի լրագրողը նշել է, որ վերջին 3 շաբաթվա ընթացքում միայն Շրնաք նահանգի Ջիզրեի շրջանից PKK-ին է միացել 42 հոգի։  Նա շեշտել է, որ ըստ PKK-ի աղբյուրների՝ այս ընթացքում, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է քրդական հարցի կարգավորման մասին, PKK-ին միացողների 40 տոկոսը կանայք են, 60 տոկոսը՝ տղամարդիկ։

Նշվում է, որ Սիրիայի քրդերը բացի PKK-ի տեղի թեւ հանդիսացող YPG-ին անդամակցելուց բացի, միանում են PKK-ի ռազմական թեւին՝ HPG-ին։  Շեշտվում է, որ PKK-ին անդամակցողների մեջ կան մեծ թվով անչափահասներ՝ 13-16 տարեկան, որոնց համար բախման վայրերից հեռո ճամբարներ են ստեղծել։

Taraf-ի հրապարակման մեջ ասվում է, որ այս պայմաններում PKK-ին միացողների միակ պատճառաբանությունն այն է, որ քրդական հարցը չի լուծվելու եւ իրենք անհույս են դրանում։