Նոյեմբերի 11-14-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 78 հարց, միջազգային 25 պայմանագիր: Այս մասին նշվել է այսօր՝ նոյեմբերի 8-ին կայացած Հայաստանի ԱԺ աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի չորրորդ  նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ նոյեմբերի 11-14-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 14 հարց:

Հինգերորդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ  նոյեմբերի 11-14-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն նոյեմբերի 11-ի Ազգային ժողովի նիստում: