2013 թվականին ամենամիլիտարիզացված երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 4-րդ տեղը: Այս մասին են վկայում «Միլիտարիզացիայի գլոբալ ինդեքս-2013» վարկանիշի տվյալները, որը կազմել է Բոննում կոնվերսիայի միջազգային ինստիտուտը (BICC):
Հայաստանն այդ վարկանիշում նախորդ տարվա համեմատ վեր է բարձրացել մեկ տողով: BICC-ի լրատվական հաղորդագրության մեջ նշվում է, որ այս տարվանից Հայաստանի մասին տեղեկատվությունը ներառում է նաեւ պահեստայիններին, որի արդյունքում երկիրը նման բարձր հորիզոնականը է զբաղեցրել:
Նշենք, որ առավել միլիտարիզացված երկրների առաջին տասնյակում են Իսրայելը (1), Սինգապուրը (2), Ռուսաստանը (3), Սիրիան (5), Հորդանանը (6), Հարավային Կորեան (7), Ադբեջանը (8), Կիպրոսը (9) եւ Քուվեյթը (10):
Զեկույցում նշվում է, որ Կովկասում ռազմական ներուժի ավելացումն ուղեկցվում է սուր դիվանագիտական հռետորությամբ եւ հղի է ԼՂ-ում պատերազմի վերսկսման ռիսկով:





























