Արաքս-Լենուղի ավտոճանապարհին նոյեմբերի 8-ին, տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սարդարապատ-Արաքս ավտոճանապարհի 4-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 18 ՏՕ 412 պետհամարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչից ավտոմեքենայի վարորդը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Շտապօգնության աշխատակիցները տուժածին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Վթարի հետեւանքով ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:




























