Հունաստանի առափնյա անվտանգության ծառայությունը ձերբակալել է Ուկրաինայից ժամանող նավը, որում հայտնաբերվել է 20 հազար հատ «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ:

Սիեռա-Լեոնեի դրոշի ներքո լողացող նավը ուղեւորվում էր թուրքական Իսկենդերուն նավահանգիստ, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:

Բացի ինքնաձիգներից, նավում հայտնաբերվել են նաեւ այլ զենք զինամթերք, ինչպես նաեւ պայթուցիկ նյութեր: Ներկայումս նավը գտնվում է Ռոդոս կղզում, իսկ նավի հրամանատարն ու 7-հոգանոց անձնակազմը կալանավորվել են: