Վենեսուելայում ձերբակալել են Կարակասում ամերիկյան Miami Herald թերթի ներկայացուցչության ղեկավար Ջիմ Ուիսսին։ Այդ մասին հաղորդում է պարբերականն` իր կայքում։
Թերթի տեղեկությունների համաձայն` Ուիսին ձերբակալել են նոյեմբերի 7-ին, վենեսուելական ազգային գվարդիայի զւվծառայողները, որից հետո նրան հանձնել են երկրի ռազմական հակահետախուզության աշխատակիցներին։ Լրագրողի ձերբակալության պատճառների մասին ոչինչ չեն հաղորդում, սակայն հայտնի է, որ վերջին ժամանակներում նա լուսաբանում էր Վենեսուելայի ներքին խնդիրները, ինչպես օրինակ ապրանքների պակասուրդն ու մունիցիպալա ընտրությունների ժամանակ թույլ տրվող խախտումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք խնդրում ենք, որպեսզի Ջիմ Ուիսին ազատ արձակեն»,- Miami Herald-ը մեջբերում է իր գործադիր տնօրեն Ամինդա Մարկես Գոնսալեսին: Նրա խոսքով՝ պարբերականի աշխատակիցներն իրենց գործընկերոջ ազատ արձակման համար այս պահին բանակցություններ են վարում Վենեսուելայի իշխանության ներկայացուցիչների հետ:





























