Բրիտանական Չիրենչեսթր քաղաքում ողբերգություն է կատարվել. քաղաքային զբոսայգում գտել են 14-ամյա աղջկա  անշնչացած մարմինը։ Ավելի ուշ պարզվել է, որ դպրոցականը որոշել է ինքնասպանության դիմել համադասարանցիների մշտական հալածանքների պատճառով, գրում է The Daily Mail-ը։

14-ամյա Ժասմին Քլարքսոնը ինքնասպան է եղել Սուրբ Միքայելի այգում։ Նրա մարմինը հայտնաբերել են այգում զբոսնող բնակիչները։ Դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել են աշակերտուհու մահը, փորձագետներն էլ եզրակացրել են, որ աղջիկն ինքն է վերջ տվել կյանքին, քանի որ բռնության հետքեր մարմնի վրա չեն եղել։ Մահվան վերջնական պատճառը կպարզի քննությունը, հայտնում է «ԵվրոՍՄԻ»-ն։

Ողբերգությունը ցնցել է 14-ամյա աղջկա ուսուցիչներին։ Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ժասմինը խելոք եւ ընդունակ աշակերտուհի էր, համադասարանցիներից ոչ ոքի հետ չէր վիճում։ 

Այնինչ 14-ամյա Ժասմինի մտերիմ ընկերուհիներն այլ բան են պատմել։ Ըստ նրանց՝ որոշ համադասարանցիներ մշտապես ծաղրել եւ ստորացրել են նրան, անգամ  դրդել ինքնասպանության։

14-ամյա աշակերտուհու մահվան  փաստով կատարվում է քննություն։