Սեփական դիմում համաձայն, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, նոյմբերի 7-ին աշխատանքից ազատվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ Ավետիք Ավետիքյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառյությունից:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Արսեն Աղումյանն ազատվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ:




























