Իրաքի Մոսուլ քաղաքի ռեստորաններից մեկում պայթուցիկ սարք է գործի դրվել, որի հետեւանքով զոհվել է 10, վիրավորվել՝ 58 մարդ:
Ռումբը թաքցվել է դահլիճում: Պայթյունը որոտացել է նոյեմբերի 8-ի երեկոյան, երբ շենքում բազմաթիվ այցելուներ են եղել: Ահաբեկչությունից տուժածների մեծ մասը խաղաղ քաղաքացիներ են, հայտնել է ոստիկանության սպա Հալիլ ալ-Միդանին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով CNN հեռուստաալիքը:
Մոսուլը գտնվում է Բաղդադից 400 կմ դեպի հյուսիս եւ համարվում է Նինեվիա նահանգի վարչական կենտրոնը, որը հիմնականում բնակեցված է սուննի մահմեդականներով:
Իրաքում վերջին շրջանում նկատվող լարվածության աճը կապված է սուննի եւ շիա մահմեդական համայնքների հակամարտության հետ:





























