Ադրբեջանի բանակում զենքի գործադրմամբ հերթական միջադեպն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է APA-ն, միջադեպը գրանցվել է Ադրբեջանի ՊՆ Գետաբեգի շրջանում տեղակայված N զորամասում:
Զինվոր Վյուսալ Ջաֆարովը իր տաբելային զենքից կրակել է ծառայակից Մուհամեդալի Աբասովի վրա: Վերջինս սրտի շրջանում հրազենային վնասվածք է ստացել եւ ծանր վիճակում տեղափոխվել հոսպիտալ:
Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառը զինծառայողների միջեւ վիճաբանությունն է եղել: Ադրբեջանի ՊՆ-ում չեն մեկնաբանում այս փաստը:





























