Ավելի քան 750 դելֆին-աֆալիններ վերջին ամիսների ընթացքում դուրս են նետվել ԱՄՆ-ի ատլանտյան ափերին, հայտարարել են Օվկիանոսների ու մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) բնապահպանները: Դելֆինների ափ նետվելը տեղի է ունենում ժամանակ առ ժամանակ, սակայն այս տարի այդ ֆենոմենը տասն անգամ գերազանցել է բոլոր վիճակագրական տվյալները Ամերիկայի արեւլյան ափամերձ գոտում:
Մասնագետների ուսումնասիրության համաձայն՝ հուլիսի 1-ից մինչեւ նոյեմբերի 3-ը Նյու-Յորքից մինչեւ Ֆլորիդա ընկած ափամերձ հատվածում սատկել են 753 դելֆիններ: Ենթադրվում է, որ դելֆինները սկսել են ափ նետվել կեղեւի վարակի տարբեր տեսակներից, որոնք հանգեցնում են թոքաբորբի եւ ուղեղի վարակումների, հաղորդում է «Գոլոս Ռոսսիի»-ն:
«Միջին պատմական ցուցանիշները աշխարհագրական այս գոտում համապատասխան ժամանակատվածներում կազմում է 74 դեպք. այժմ արդեն տեղի ունեցածի մասշտաբը հասկանալի է»,- լրագրողներին հայտնել է NOAA-ի ներկայացուցիչ Թերի Ռոուլեսը:
Դելֆինները հաճախ են ափ նետվում: Հիմնականում տեղի է ունենում ամռան ամիսներին, երբ կաթնասունների խմբերը գաղթում են: Մինչ այժմ գիտնականները չեն կարողանում հստակ պատասխան տալ, ինչը կարող է կետանմանների զանգվածային ինքնասպանությունների համար, որոնք ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում աշխարհի տարբեր հատվածներում:





























