Դիլիջան-Երեւան ավտոճանապարհին՝ 1-ին ոլորանի մոտակայքում, նոյեմբերի 10-ին, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դիլիջան-Երեւան ավտոճանապարհի 14-րդ կմ-ում՝ 2-րդ ոլորանի մոտակայքում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Հունդայի Սոլարիս» մակնիիշի H 680 EH 05 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից, սահել մոտ 4 մ, կողաշրջվել:

Վթարի հետեւանքով ՌԴ քաղաքացիներ 41-ամյա Ա. եւ 47-ամյա Ի. Ուդունյանները տեղում ստանալով համապատասխան բժշկական օգնություն, հրաժարվել են տեղափոխվել հիվանդանոց:

Հրշեջ-փրկարարները վերամաբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթեւեկելի հատված: