16-ամյա իրավապաշտպան Մալալա Յուսուֆզաիի «Ես Մալալան եմ» ինքնակենսագրական գիրքն արգելվել է Պակիստանում, այն հանվել է դպորցների գրադարաններում պահվող գրքերի ցանկից, հաղորդում է Las Vegas Guardian Express-ը:

Աշակերտուհու հուշերն ամբողջությամբ արգելելու  առաջարկին միացել են152 հազար դպրոցներ: Պետական դպրոցներում Մալալայի գիրքը դուրս է բերվել ուսումնական ծրագրերից, բայց մնացել է գրադարաններում: Թալիբները սպառնացել են գրոհել գրախանութները, որտեղ վաճառում են Մալալայի գիրքը:

Գիրքն արգելելու պաշտոնական առիթը եղել է այն, որ Յուսուֆզաին իր տեքստում օգտագործում է Մուհամեդ մարգարեի անունը առանց հետեւյալ բառերի. «Օրհնի նրան աստված», որն ավանդական է մահմեդական աշխարհի համար, հաղորդում է Lenta.ru-ն:

Գրքի քննադատները նշել են, որ երիտասարդ իրավապաշտպան աղջիկը խամաճիկ է դարձել Արեւմուտքի ձեռքին եւ նրան օգտագործում են մահմեդական հասարակությանը վարկաբեկելու նպատակով:

«Ես Մալալան եմ» գիրքը հրատարակվել է այս տարվա հոկտեմբերին եւ միանգամից համաշխարհային բեսթսելլեր դարձել: