Վաշինգթոնի բնակչուհի Մարթա Ռիգսբին 2012թ. 226 անգամ փրկարար ծառայություն է զանգահարել, գրում է The Washington Post-ը:
1977թ. սկսած՝ Ռիգսբին փրկարարներին կանչել է հազարավոր անգամներ: Մեծ մասամբ նրան հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության մեքենայով: Փրկարարական ծառայության աշխատակիցները նշում են, որ այդ բոլոր կանչերը լուրջ հիմքեր չեն ունեցել, սակայն իրենք իրավունք չունեն արհամարհելու նրա զանգերը, հաղորդում է «gazeta.ru»-ն:
Հոգեկան առողջության դեպարտամենտը դատարան է դիմել՝ պնդելով, որ 58-ամյա կինը տառապում է անձի երկբեւեռ խանգարմամբ եւ անգործունակ է: Ռիգսբին դեմ է եղել իր հանդեպ խնամակալության սահմանմանը եւ շահել դատը: Նա նաեւ հայտնել է, որ «դա հատուկ չի անում»: Ըստ ոստիկանության՝ թեեւ ապահովագրմանը, Ռիգսբին փրկարարներին պարտք է 61 հազար դոլար:





























