Հալեպ նահանգում սիրիական կառավարական բանակի ստորաբաժանումները վերադարձրել են զինվորական զորամասի նկատմամբ վերահսկողությունը: Մարտերի արդյունքում հետ են վերադարձվել նաեւ «Ռոտկու» ընկերության շինությւոնը, «Ֆալյահա» ֆաբրիկան եւ «Ալ-Մանար» բենզալցակայանը:

Ինչպես Սիրիայի պետական հեռուստատեսությունն է հաղորդել, այդ շրջանում ոչնչացվել են բանդաների մնացոդներն ու ահաբեկիչների վերջին կուտակումները: Առգրավվել է մեծ քանակությամբ զենք ու զինամթերք: Վնասազերծվել են հարյուրավոր պայթուցիկներ, որոնք զինյալները տեղադրել էին՝ խոչընդոտելու բանակի տեղաշարժը:

Հալեպ քաղաքի Քարմ Ալ-Մեյսար, Աս-Սախուր, Հանանու եւ Ալ-Հայդարայիա շրջաններում զինծառայողները ոչնչացրել են ահաբեկիչների մի քանի խմբավորումներ:

Միաժամանակ Դամասկոս քաղաքի Քաբուն շրջանում՝ Ալ-Օմարի մզկիթի մոտակայքում ոչնչացվել է երեք ահաբեկիչ: