Franklin Templeton Investments ներդրումային ընկերությունը գնել է Ուկրաինայի պետական պարտքի մինչեւ քսան տոկոսը, հաղորդում է The Financial Times պարբերականը՝ վկայակոչելով Bloomberg-ը:
Պարբերականի տվյալներով՝ Franklin Templeton Investments-ը այս տարվա ամռանը գնել է ուկրաինական պետական պարտատոմսեր՝ 171 միլիոն արժողությամբ եւ մինչեւ 2023թ մարելու հնարավորությամբ:
Պարբերականը՝ վկայակոչելով ուկրաինական լրատվամիջոցները ընդգծել է, որ ոլորտի ուկրաինական պատասխանատուներն այցել են ներդրումային ընկերության շտաբը՝ քալիֆորնիական Սան Մատեո քաղաքում:
Franklin Templeton Investments-ում հրաժարվել են մեկնաբանել The Financial Times-ի տեղեկատվությունը, փոխանցում է «Lenta.Ru»-ն:





























