«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ «Զվարթնոց» մասնաճյուղը այսուհետ իր գործունեությունը կծավալի «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ ժամանման սրահում:

Բանկը շարունակում է մասնաճյուղային ցանցի ընդլայնման եւ արդիականացման գործընթացը Երեւանում եւ մարզերում:

Տեղի է ունեցել նոր տարածքում մասնաճյուղի վերաբացման հանդիսավոր արարողությունը` հյուրերի, Բանկի հաճախորդների եւ ղեկավարների մասնակցությամբ:

Շնորհավորելով «Զվարթնոց» մասնաճյուղի հաճախորդներին եւ հյուրերին նոր մասնաճյուղի բացման կապակցությամբ` Բանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը նշեց. ««Զվարթնոց» մասնաճյուղի վերաբացումը «Արդշինինվեստբանկի» մասնաճյուղային ցանցի զարգացման ու կատարելագործման միջոցառումների համալիր ծրագրի հերթական քայլն է: Բանկն ակտիվորեն խթանում է ինչպես փոքր եւ միջին բիզնեսի, այնպես էլ ֆիզիկական անձանց ֆինանսավորումը եւ բարձրակարգ սպասարկումը: Մասնաճյուղային ցանցի ընդլայնումը եւ նորացումը կնպաստի բանկի զարգացմանը նշված ուղղություններով»:

Նորաբաց մասնաճյուղը հաճախորդներին առաջարկում է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ եւ գործունեություն է իրականացնում 24/7 սկզբունքով: