Հայտնի գործարար Սամվել Կարապետյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հանգստացել են Դուբայում։ Այդ մասին նոյեմբերի 11-ին՝ խորհրդարանում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։

Նա նշեց, որ շատ հարցերի չի կարող պատասխանել, քանի որ վերջին ժամանակահատվածում Հայաստանում չի եղել, Դուբայում է եղել: Հարցին, թե Սամվել Կարապետյանի ու Գագիկ Ծառուկյանի հե՞տ էր Դուբայ գնացել, նա պատասխանեց. «Հանգստանում էի, Սամվել Կարապետյանը հա, բայց Գագիկ Ծառուկյանը մի քիչ ուշ եկավ»:

Հարցին, թե  ինչո՞ւ էին Սամվել Ալեքսանյանն ու ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը իրենց թիկնապահներով նոյեմբերի 5-ին գնացել Շանթ Հարությունյանի կազմակերպած ակցիային, Ս. Ալեքսանյանն ասաց.  «Հեղափոխության չէինք գնացել, կաֆեում նստած էինք, տեսանք»։