Սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանը Լեռնային Ղարաբաղի վարչապետին կարեւոր փաստաթղթեր է փոխանցել՝ ԼՂ տարածքում ոսկու, նավթի եւ այլ հանքերի առկայության մասին եւ խնդրել նրանց թույլտվությունը տարածքում ուսումնասիրություն սկսելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործարար Փայլակ Հայրապետյանը եւ ավելացրեց, որ այդ փաստաթղթի վրա  լավագույն մասնագետներն են աշխատել: «Սակայն արդեն մի քանի ամիս է՝ ոչ մի պատասխան: Նրանք ընդամենը պետք է պատասխանեին ես իրավունք ունեմ այդ գործը անելու, թե ոչ: Ես այստեղի գործերով դեռ խառն եմ, որ մի քիչ կարգավորվի, անձամբ եմ գնալու եւ փորձելու ուսումնասիրել ԼՂ ընդերքը»,- ասաց Փայլակ Հայրապետյանը:

Ավելի վաղ տեղկացրել էինք, որ Փայլակ Հայրապետյանի՝ Ղարաբաղում գտած եւ Ուկրաինա ուղարկված  ոսկու լաբորատոր ստուգումների արդյունքներով ոսկի հայտնաբերվել էր, սակայն այն ստանալու համար ծախսերը ավելի շատ կլինեին, քան արդյունքը: