Հայաստանը կշարունակի արտոնյալ ֆինանսավորում ստանալ ՀԲ կոմղից, սակայն ավելի քիչ, քան նախկինում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը՝մեկնաբանելով 2014-17թթ. ընթացքում ՀԲ-ի ու Հայաստանի միջեւ համագործակցության ռազմավարությունը:
«Ֆինանսավորման մի մասը մենք կստանանք IDA- ով, սակայն քիչ: Հիմնական մասը կփոխանցվի IBRD- ով»,- նշել է նախարարը:Հիշեցնենք, որ Համաշխարհային Բանկի ու Հայաստանի միջեւ համագործակցության ռազմավարության համաձայն՝ 2014-17թթ. ընթացքում հանրապետությունը կստանա 843 մլն դոլար:
Հայաստանը Համաշխարհային Բանկի կողմից վարկավորման խառը կարգավիճակ ունի՝ միջոցները ստանալով ՀԲ երկու կառույցների կողմից՝ IDA(մեղմ վարկեր) ու IBRD(շուկայական պայմաններին մոտ)՝ չհաշված IFC-ն:





























