«Հրապարակը» գրում է, թե Լիլիթ Գալստյանը փորձում է «իշխանափոխություն» անել ՀՅԴ-ում: Անցած շաբաթ կայացած ՀՅԴ Երեւանի մարզային 17-րդ ժողովում, որին մասնակցել են 60 պատվիրակներ, քննարկվել են ՀՅԴ ներսում տիրող իրավիճակն ու անելիքները:

Դատելով ՀՅԴ Երեւանի մարզային կոմիտեի տարածած հաղորդագրությունից, այստեղ արմատական տրամադրված կազմ է հավաքվել, որ «գնահատականներ է տրվել ՀՀ ԱԺ, ՀՀ նախագահի եւ Երեւան քաղաքի ավագանու ընտրություններում ՀՅԴ արձանագրած հետընթացին, վերջինիս պատճառներին եւ հետեւանքներին, կառույցում առկա բարոյահոգեբանական մթնոլորտին» եւ «հաստատել է իր հանձնառությունն ու պատասխանատվությունը ՀՅԴ նկատմամբ երեւանցիների վստահությունն ամրացնելու» ուղղությամբ։

ՀՅԴ Երեւանի մարզային կոմիտեի ներկայացուցիչ է ընտրվել Լիլիթ Գալստյանը։