«Հրապարակը» գրում է, թե չնայած հավաստիացումներին, որ Նժդեհի սուրն իրենք տալու են պատմության թանգարանին, այնուհանդերձ, այն առայսօր պահվում է ՀՀԿ գրասենյակում, եւ երբ ինչ-որ «ծանր» վիճակ կամ ընտրություն է առաջանում ՀՀԿ-ի համար, հանրապետական վերնախավն ասում է` «դարդ մի արեք, Նժդեհի սրով սաղի հախից կգանք»:

Սուրը Նժդեհի ժառանգներն են փոխանցել ՀՀԿ-ին, վերջինն այն փորձաքննության է ներկայացրել` ճշտելու. իրո՞ք իրենց Զորավարի սուրն է: Պարզվել է` այն 1878թ. Զլատաոսի արտադրության է, եւ Նժդեհն իր նկարներից մեկում հենց այդ սրով է: Նմանատիպ սրեր են կրել ռուսական դիվիզիոնների ղեկավարները, սուրը դիվիզիոնների հետ գնացել է Բալկաններ, հետո, երբ դիվիզիան տեղափոխվել է Կովկասյան ճակատ, անցել է Նժդեհին. թե ինչ պայմաններում, ՀՀԿ-ում չգիտեն:

Այնուհանդերձ, որոշ մանրամասներ ճշտելուց հետո նրանք պատրաստվում են այս միստիկ մասունքը փոխանցել թանգարան: Չնայած արդեն 2 տարի այդ մասին ասում են, այնուհանդերձ, որեւէ կերպ չեն կարողանում բաժանվել. հնարավոր է վախենում են` թանգարան տալու դեպքում իշխանությունն էլ հետը հանձնեն թանգարան: