«168 ժամը» գրում է, թե Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի անգամ մասնակցում է ԱԺ ՀԱԿ խմբակցության նիստերին, ինչը չէր անում նախորդ տարեվերջից: Իսկ Նիկոլ Փաշինյանի վերադարձը խմբակցություն պաշտոնականացրել է խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ով ԱԺ նիստի ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից պարզաբանում է պահանջել, թե ինչու է խախտվել Նիկոլ Փաշինյանի՝ կալանավորների հետ հանդիպելու իրավունքը: Իր պաշտպանության տակ վերցնելով Նիկոլ Փաշինյանին, Լեւոն Զուրաբյանը ցույց տվեց, որ նա այլեւս ՀԱԿ լիիրավ անդամ է, ինչը չի կարելի ասել ՀԱԿ խմբակցության մեկ այլ անդամի`Հրանտ Բագրատյանի մասին, ով շարունակում է բոյկոտել խմբակցության նիստերը:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում





























