«Ժողովուրդը» գրում է, որ «Հայ ազգային կոնգրես» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների համագործակցությունը մի յուրահատկություն ունի. չնայած երկու քաղաքական ուժերը վերջին մեկուկես-երկու տարվա ընթացքում հատկապես խորհրդարանական ձեւաչափով բավական սերտորեն համագործակցում են միմյանց հետ, սակայն կուսակցությունների առաջնորդներն իրար «երես չեն տեսել»:

Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանն այս ողջ ընթացքում անձամբ ոչ մի անգամ չեն հանդիպել ո՛չ պաշտոնական, ո՛չ էլ մասնավոր ձեւաչափերով:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին հարցրել է, թե ինչպես է ստացվել, որ գործընկեր կուսակցությունների ղեկավարները մինչեւ հիմա չեն հանդիպել իրար:
«Կարեւորը՝ համագործակցությունը ստացվում է»,-պատասխանել է նա:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում