Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության համար անհրաժեշտ ֆինանսավորման ծավալի վերջնական գնահատականը 2014թ.-ին չի սպասվում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Նախարարը հավելել է, որ նախագծի կոնսորցիումը դեռ շարունակում է աշխատանքները դրա տեխնիկական-տնտեսական հիմնավորումների ուղղությամբ: Միայն դրանից հետո հնարավոր կլինի հստակեցնել ֆինանսավորման անհրաժեշտությունը: «Մենք չենք ակնկալում, որ դա տեղի կունենա 2014թ.-ի ընթացքում»,- հայտարարել է նախարարը:

Հիշեցնենք, որ 2009թ.-ի փետրվարին որոշում ընդունվեց նախագծի աշխատանքային խումբ, որի մեջ կմտնեն Հայաստանի, Ռուսաստանի ու Իրանի տրանսպորտի փոխնախարարները: 2009թ.-ի օգոստոսին Հայաստանի կառավարությունը ստեղծեց «Երկաթուղու կառուցման տնօրինություն» ՊՓԲԸ-ն: Այն ժամանակ մրցույթի անցկացման ու երկաթուղու տեխնիկական-տնտեսական հիմքերը նախապատրաստելու համար Ասիական զարգացման բանը համաձայնեց հատկացնել 1 մլն դրամ: 2012թ.-ի նոյեմբերին Հայաստանի Տրանսպորտի նախարարությունն ու ԱՄԷ-ում գրանցած «Ռասիա ՖԶԵ» ներդրումային ընկերությունը կնքեցին համաձայնագիր նախագծի տեխնիկական առաջադրանքի կազմման մասին: