Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է դեկտեմբերի  սկզբին այցելել Հայաստան: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո:

Հայաստանի ԱԳ նախարար հետ հանդիպումը ռուսական կողմը համարում է դեկտեմբերի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր  Պուտինի Հայաստան այցի նախապատրաստության առանցքային փուլերից մեկը, հայտարարել է Լավրովը:

«Այսօր մենք կարող ենք ասել, որ անհրաժեշտ քայլերի կատարման գործընթացը, որն անհրաժեշտ է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ բանակցություններ սկսելու համար, ընթանում է նորմալ հունով: Մենք ամեն կերպ կաջակցենք, որ այն ավարտվի ճամանակին»,-ասել է Լավրովը՝ խոսելով Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու մտադրության եւ Եվրասիական տնտեսական միության ձեւավորմանը մասնակցելու մասին:

Ավելի վաղ NEWS.am-ը, վկայակոչելով Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին, հայտնել էր, որ  դեկտեմբերի 2-ին Հայաստան է այցելելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Արա Աբրահամյան. Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները կմասնակցեն Երեւանում կայանալիք հայ-ռուսական բիզնես-համաժողովին