Ջակարտան վերանայում է Ավստրալիայի հետ համագործակցությունը այն բանից հետո, երբ տեղեկություններ են հայտնվել, որ ավստրալական հատուկ ծառայությունները փորձել են գաղտնալսել հանրապետության նախագահի հեռախոսազանգերը: Այս մասին այսօր իր Twitter-ում գրել է Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բանբանգա Յուդխոյոնոն:
Նախագահը նար հայտարարել է, որ ցավում է Ավստրալիայի վարչապետ Տոնի Էբոտի հայտարարության հաար, որը դրական է գնահատել Ինդոնեզիայի հետ երկկողմ հարաբերությունները եւ չի նշել արդյոք անձամբ ներողություն խնդրելու են նախագահ Յուխոյոնոյից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Պետք չէ ակնկալել, որ Ավստրալիան ներողություն կխնդրի, որ միջոցներ է ձեռնարկել՝ երկիրը պաշտպանելու, պետք չէ նույնը ակնկալել նաեւ մյուս երկրների կառավարություններից, որոնք համանման քայլեր են ձեռնարկել»,-հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Էբոտը:
Ինդոնեզական նախագահի ու նրա կնոջ հեռախոսազանգերը գաղտնալսելու փորձի մասին հաղորդել է բրիտանական Guardian պարբերականը՝ վկայակոչելով ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի ներկայացրած գաղտնի փաստաթղթերը:
Guardian. Ավստրալիայի հատուկ ծառայությունները փորձել են գաղտնալսել Ինդոնեզիայի նախագահին





























