Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ավարտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի առանձնազրույցը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝ երկու նախագահներին են միացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա):
Երկու նախագահների հանդիպումը տեղի է ունեցել Քոբուրգ պալատում:
Հիշեցնենք, որ վերջին երկու տարիների ընթացքում սա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ առաջին հանդիպումն է:
Մինչ այդ երկու երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին: Վերջինս վերահաստատել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ուղղված գործընթացին Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը:





























