Ամերիկյան Թեքսաս նահանգում ոստիկանությունը որոնում է երեք մարդու սպանության մեջ կասկածվող տղամարդուն: Նա Հյուսթոնի արվարձաններից մեկում կրակ էր բացել բազմաբնակարան շենքերից մեկում:
Տուժած տղամարդն ու կինը ուղղաթիռով տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը ծայրահեղ ծանր է:
Բոլոր 5 զոհերն էլ վնասվածք են ստացել գլխի շրջանում: Զոհվծներից ոչ մեկի մոտ զենք չի հայտնաբերվել, հաղորդում է «ՄԻՌ-24»-ը: Ոստիկանությունում չեն նշել միջադեպի զոհերի անունները:
Տեղական KTRK-ի տվյալներով՝ դրանք լատինամերիկյան ծագմամբ երիտասարդ մարդիկ են: Ոստիկանության աշխատակիցները բնակարանում թմրանյութ են հայտնաբերել: Պարբերականի տվյալներով՝ միջադեպի հետ կապված տեղեկություններ հաղորդելու համար մինչեւ 5 հազար դոլարի պարգեւավճար կտրվի, հաղորդում է Lenta.ru-ն:
Վերջին ժամանակներս սա Հյուսթոնում երրորդ միջադեպն է:





























