Արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը կայացել է նոյեմբերի 19-ի Վիեննայում:

Այսօր հրապարակված հայտարարությունում Էշթոնը բարձր է գնահատել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ու նրանց ջանքերը՝ «բարձրագույն մակարդակում հանդիպումները վերսկսելու ուղղությամբ»:

Նրա խոսքով՝ նախագահների՝ բանակցությունները շարունակելու համաձայնությունն ու առաջիկայում կրկին հանդիպելու պատրաստակամությունը հուսադրող է:

Հայտարարությունում նաեւ նշվում է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին ու նպաստել հետագա խաղաղապահական ջանքերին՝ սատարելով ԵԱՀԿ ՄԽ-ին: