Ջոն ու Էնն Բետարը ամուսնացել են 1932թ նոյեմբերի 25-ին եւ այդ ժամանակվանից ի վեր անբաժան են: Սկզբում նրանց բարեկամները վստահ են եղել, որ նրանց միությունը երկար չի տեւի եւ նրանք կամուսնալուծվեն: Սակայն այժմ նրանք համարվում են ամերիկյան զույգ, որը մենարկարն է միասին ապրել: Զույգը նշում է, որ երջանկությունը էլեմենտար բաների մեջ է:
«Հաճույք ստանալ նրանից, ինչ անում եք, գոհ լինել նրանից, ինչ ունեք»,-կարծում է Ջոն Բետարը, հաղորդում է «1tv.ru»-ն:
«Պետք է միշտ ընդհանուր հայտարարի գալ: Եթե մեզանից մեկը կարծում է, որ մյուսն ինչ-որ բան այնպես չի անում, պետք է պարզել: Կամ՝ պարզապես համաձայնել դրա հետ»,-ասում է Էնն Բետարը: Այժմ Ջոնը 102 տարեկան է, Էննը՝ 98: Նրանք ունեն 14 թոռներ ու 16 ծոռներ:





























