Հնդկաստանում վաղ ամուսնալուծության ռեկորդ է գրանցվել: Ութամյա Ֆաթիմա Մանգրեն ամուսնությունից չորս տարի անց որոշել է ամուսնալուծվել 14-ամյա ամուսին Արջուն Բաքրիդիից: Սա Հնդկաստանի պատմության մեջ  ամենաերիտասարդ ամուսինների ամուսնալուծությունն է:

Աղջկա ծնողները երեխային ամուսնացրել էին չորս տարեկանում, սակայն մինչեւ ութ տարեկանը նա ապրել է հոր եւ մոր հետ: 14 տարեկանում աղջկա ամուսինը եկել էր կնոջը տանելու հայրական տնից, սակայն ծնողները մտափոխվել էին աղջկան Բաքրիդիին կնության տալու հարցում: 

Աղջկա հայրը հայտնել է, որ չի պատրաստվում դստերն ամուսնացնել 18 տարեկանից շուտ, իսկ հետո իր վրա է վերցրել ամուսնալուծության բոլոր փաստաթղթերի ձեւակերպումը:  Ներկայումս տեղի իրավապաշտպանները  դատական հայց են պատրաստում աղջկա հոր դեմ, որը դստերն ամուսնացրել էր այդքան վաղ տարիքում: