Երեւանի Աթենքի փողոցի թիվ 1 հասցեի մոտ, նոյեմբերի 23-ին, ժամը 18.00-ին, իրար են բախվել «Լադա Կալինա», «Ռենո Լոգան» եւ «Ֆոլքսվագեն Տուառեգ»  մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Լադա Կալինա»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: