Թուրքիայի արեւմուտքում գտնվող ծովափնյա Իզմիր քաղաքը հորդառատ անձրեւների եւ ծովի բարձրացման հետեւանքով հայտնվել է ջրի տակ։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Իզմիր քաղաքում տեղացած հորդառատ անձրեւը (1քմ-ի վրա 54 լիտր) լուրջ խնդիրներ է ստեղծել քաղաքում։ Հորդառատ անձրեւների հետ մեկտեղ նկատվել է ծովի բարձրացում մինչեւ 75 սմ, որի հետեւանքով քաղաքի մի հատվածն անցել է ջրի տակ։
Ջրով է ծածկվել նաեւ փրկարարների ծառայության շենքերը, եւ քաղաքացիները երկար ժամանակ չեն կարողացել օգնություն ստանալ։
Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։




























