Իսպանիայի գահաժառանգ արքայազն Ֆելիպե Աստուրսկին չեղյալ է հայտարարել Բրազիլիա երկօրյա այցը: Այցն անսպասելիորեն չեղյալ հայտարարելու պատճառը օդանավի անսարքությունն է եղել: Մեխանիկները մի քանի ժամ փորձել են վերացնել Airbus A-310 օդանավի անսարքությունները, սակայն ապարդյուն, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Մադրիդի թագավորական պալատի հաղորդագրության մեջ նշվում է, որ Իսպանիայի գահաժառանգը պետք է Սան Պաուլու թռչեր՝ Բրազիլիայի իշխանությունների ներկայացուցիչների միջոցով բրազիլական ներդրումներ ներգրավելու նպատակով:



























