Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի ՆԳՆ ԳՎ Պեչյորսկոյեի շրջանային բաժանմունք բերման են ենթարկել ցույցի երկու մասնակիցների: Այս մասին ForUm-ի թղթակցին հայտնել է գերատեսչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Օլգա Բիլիկը:
«Այսօրվա ցույցի երկու մասնակիցներ ագրեսիվ վարք են դրսեւորել, այդ պատճառով էլ բերման են ենթարկվել Պեչերսկոյեի ոստիկանության բաժանմունք», - հայտնել է նա:
Ըստ Բիլիկի՝ այս պահին հասարակական կարգուկանոնը խախտողների նկատմամբ վարչական արձանագրություններ են կազմվում, իսկ բոլոր նյութերը կազմելուց հետո նրանց բաց կթողնեն:
Հիշեցնենք, որ այսօր Կիեւում շուրջ 500 ցուցարարներ պահանջել են գործող կառավարության հրաժարականը՝ փորձելով ներխուժել կառավարության տարածք:



























