Հայաստանի ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում իրականացվող բարեփոխումների շրջանակում այսօր վերաբացվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն բաժինը՝ ամբողջովին վերանորոգված ու տեխնիկապես հագեցած ժամանակակից սարքավորումներով:

Բաժնի թվով 22 հարկադիր կատարող այսուհետ կաշխատի նոր եւ հարմարավետ աշխատանքային պայմաններում: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը շնորհավորել է աշխատակիցներին նորամուտի առթիվ եւ մաղթել բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք: