Ինդոնեզիայում շարունակվում է Հյուսիսային Սումատրա նահանգում տեղակայված խոշոր Սինաբուգ հրաբխի ժայթքումը, հաղորդում է Jakarta Globe-ը:
Միայն նախորդ օրվա ընթացքում հրաբուխը ժայթքել է ինը անգամ: Ներկայումս տարհանվածների ընդհանուր թիվը կազմում է մոտ քսան հազար: Իշխանությւոնները նրանց տեղավորում են վրանային ճամբարներում: Հրաբուխն արթնացել է սեպտեմբերին՝ մինչ այդ հանգստություն պահպանելով մոտ երեք տարիների ընթացքում:




























