Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն այսօր հնարավորություն չի ունենա հանդիպել ոչ պաշտպաններին, ոչ համախոհներին՝ սանիտարահամաճարակային իրավիճակի սրվելու պատճառով: Այդ մասին հաղորդել է գաղութի պետ Իգոր Կոլպաշչիկովը, հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը:
Նա ընդգծել է, որ հաշվի առնելով ռեսպիրատիվ վարակի տարածման մասին իշխանությունների նախազգուշացումները՝ Տիմոշենկոն ընդդիմադիրներին չի հանդիպելու: Բացի այդ, Տիմոշենկոն չի հանդիպի նաև իր դստերը՝ Եվգենիային:
Նշվել է նաև, որ սահմանափակումը վերաբերում է բոլոր ուղղիչ հաստատություններին, իսկ Տիմոշենկոն հնարավորություն կունենա հանդիպումներ ունենալ, երբ սահմանափակումները հանվեն:



























