Ադրբեջանի տարածքում նոյեմբերի 25-ի ցերեկը երկրաշարժ է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, վկայակոչելով Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը, երկրաշարժը գրանցվել է 14:36-ի սահմաններում՝ Մինգեչաուրից 35կմ դեպի հյուսիս-արեւմուտք: 3.00 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել 16 կմ խորության վրա: Ցնցումները զգալի չեն եղել:




























