ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ նոյեմբերի 25-ին կազմել է 404,43 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0,21 դրամով: Հայաստանի Կենտրոնական բանկից հայտնում են, թե եվրոյի փոխարժեքը կազմել է 546.67 դրամ (նվազել է 0.08 դրամով): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 12.31 դրամ (չի փոխվել): Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 655.01 դրամ (նվազել է 0.51 դրամով):
Նոյեմբերի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 7 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 404.23 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 404.2 դրամ:




























