Բրազիլիայի հարավ-արեւելքում տեղի ունեցած ավտոմոբիլային վթարի արդյունքում զոհվել է տասնհինգ, վիրավորվել՝ յոթ մարդ: Մինաս-Ժեյրաս նահանգում բախվել են ավտոբուսն ու միկրոավտոբուսը, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Միկրոավտոբուսում եղել են տեղական հիվանդանոցի հիվանդները, որոնք ուղեւորվել են Մոնտիս Կլարուսի բժշկական կենտրոն՝ բուժական պրոցեդուրաների:

Վթարի վայրում աշխատում են մասնագետները, հարուցվել է քրեական գործ: