Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթերն ու փիլիսոփայական քարը» գիրքը դարձել է 9-ից 14 տարեկան բրիտանացի ընթերցողների ամենասիրելի գիրքը, հաղորդում է The Guardian-ը:
Այդ մասին վկայում են Booktrust անկախ բարեգործական ընկերության անցկացրած հարցումները 24 հազար երեխաների շրջանում: Երկրորդ եւ երրորդ տեղում են Սյուզեն Քոլլինզի «Քաղցած խաղեր» եւ Ռոալդ Դալի «Մեծ, բարի հսկան» գրքերը, հաղորդում է Gazeta.ru-ն:
«Պատանի հրաշագործի մասին գիրքը գրավել է ընթերցողների մի ամբողջ սերունդ, ստիպել սիրել Հարրիին, Հերմիոնային եւ Ռոնին, իսկապես վախենալ Վոլան-դե-Մորտից»,- ասել է Booktrust-ի ղեկավար Քլեր Շանահանը:





























