Ստեղծվել է մի իրավիճակ, որ Հայաստանից հետո Ուկրաինային ստիպեցին  հրաժարվել եվրաինտեգրման գործընթացից: Այս մասին  այսօր՝ նոյեմբերի 26-ին հրավիրված ասուլիսին ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը: 

Նրա խոսքով, մյուս կողմից  Եվրոպան ինքն էլ պատկերացում չունի, թե ինչ կլինի , երբ Հայաստանին եւ Ուկրաինային  պարտադրում են խզել հարբերությունները Եվրամիության հետ: Սաֆարյանը կարծում է, որ խնդիրը դուրս է գալիս Եվրամիություն-Հայաստան, Եվրամիություն-Ուկրաինա հարթությունից, այլ տեղափոխվել է Եվրամիություն-Ռուսաստան հարթություն: «Եվրամիությունը չի հրաժարվելու ռազմավարական գործընկերությունից: Սակայն ունի այն ինչ ունի, իսկ բարդությունների կարգավորումը կախված կլինի Ռուսաստանի հետ հարբերությունների կարգավորումից»,- ավելացրեց Ստեփան Սաֆարյանը:

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ առաջիկայում ուզենք, թե չուզենք Հայաստանի եւ մյուս երկրների քաղաքական դաշտում գնալու է կողմնորոշման խնդիրը: «Արտաքին քաղաքական դերակատարները երկրից դուրս լրջորեն ազդելու են երկրի դինամիկայի վրա եւ կարծում եմ, որ քաղաքական դաշտը հայտնվելու է լուրջ ջրբաժանի  առջեւ»,- ավելացրեց Ստեփան Սաֆարյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am